Միջազգային

ԱՄՆ-ն առաջարկել է Վենեսուելային նավթ մատակարարել ռուսական նավթի փոխարեն

ԱՄՆ իշխանությունները Վենեսուելային առաջարկել են փոխարինել ռուսական նավթի մատակարարումներին՝ ԱՄՆ պատժամիջոցների թուլացման դիմաց, որոնք թույլ չեն տալիս Կարակասին հումք վաճառել։ Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արգելել էր ռուսական նավթի ներմուծումը Միացյալ Նահանգներ։ Ամերիկացիները սկսել են աշխատել մատակարարման նոր աղբյուրներ գտնելու ուղղությամբ՝ փոխհատուցելու նավթի և գազի արտահանման խափանումները։ Արդյունքում, ԱՄՆ պաշտոնյաները Կարակասում հանդիպել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ. դրանք վերջին տարիներին առաջին երկկողմանի բանակցություններն են:

Վենեսուելան ԱՄՆ-ի նավթային պատժամիջոցների տակ է 2019 թվականից։ Reuters-ի համաձայն՝ ամերիկացիներն իրենց վենեսուելացի գործընկերներին ասել են, որ ԱՄՆ պատժամիջոցների ցանկացած մեղմացում կախված կլինի նրանից, թե արդյոք Վենեսուելան իրենց նավթ կմատակարարի՞։ Chevron-ը՝ ԱՄՆ-ի վերջին նավթարդյունահանողը, որը դեռևս գործում է Վենեսուելայում, կարող է դառնալ առաջին շահառուն, եթե գործարք կնքվի: