Միջազգային

Տոկաևը կպատմի հունվարյան անկարգությունների հետաքննության մասին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մարտին երկրի ժողովրդին ուղղված ուղերձում կխոսի հունվարին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետաքննության արդյունքների մասին․ այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։

«Ղազախստանի ժողովրդին ուղղված մարտյան ուղերձում պետության ղեկավարը նախատեսում է հրապարակել հունվարյան իրադարձությունների հետաքննության նախնական արդյունքները: Ինչպես նախորդ օրը Ղազախստանի հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Տոկաևը, ողջ տեղեկատվությունը կհրապարակվի, մենք ոչինչ չենք թաքցնի ժողովրդից։ Ներկայումս պատկան մարմինները լայնածավալ քննչական գործողություններ են իրականացնում, որոնք որոշակի ժամանակ կպահանջեն»,- գրել է Ուալին իր ֆեյսբուքյան էջում։