Թուրքմենստանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 12-ին, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը։ Նախօրեին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Խալք Մասլահաթի` Թուրքմենստանի խորհրդարանի վերին պալատի նիստում հայտարարել էր, որ որոշել է տեղը զիջել երիտասարդ առաջնորդներին, որոնք դաստիարակվել են «հոգևոր միջավայրում և արդիականության բարձր պահանջներին համապատասխան»: Նրա խոսքով՝ որոշումը հեշտ չի եղել։
Թուրքմենստանի ընտրական օրենսգրքի 86-րդ հոդվածով, եթե պետության ղեկավարը «այս կամ այն պատճառով չի կարող կատարել իր պարտականությունները», Մեջլիսը` խորհրդարանի ստորին պալատը՝ սահմանադրությանը համապատասխան՝ ընտրությունները նշանակում է այն ժամանակ երբ նախագահի լիազորությունների փոխանցվում են պետության ղեկավարի պաշտոնակատարին՝ Խալք Մասլահաթի նախագահին և ընտրություններն անցկացվում են ոչ ուշ, քան 60 օր հետո։ Միևնույն ժամանակ նախագահը, ըստ սահմանադրության, չի կարող առաջադրվել որպես թեկնածու ընտրություններում։ Ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ։
Հիշեցնենք, որ Բերդիմուհամեդովի որդին՝ 40-ամյա Սերդարը, ով զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը, համարվում է հավանական նախագահը և իրավահաջորդը, հաղորդել է Reuters-ը։