Միջազգային

Թուրքմենստանում մեկնարկել է նախագահական ընտրարշավը

Փետրվարի 14-ից Թուրքմենստանում մեկնարկել Է նախագահական ընտրարշավն ու թեկնածուների առաջադրման փուլը: Թուրքմենստանի ընտրական օրենսգրքին համապատասխան, թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում Է քաղաքական կուսակցություններին, որոնք գրանցվել են մինչև ընտրությունների նշանակման օրը, ինչպես նաև քաղաքացիների խմբերին: Քաղաքական կուսակցությունները նախագահի թեկնածուներին առաջադրում են իրենց համագումարներում:

Թուրքմենստանում գործում են երեք քաղաքական կուսակցություններ՝ Թուրքմենստանի դեմոկրատական կուսակցությունը, Թուրքմենստանի ագրարային կուսակցությունը և Թուրքմենստանի արդյունաբերողների ու ձեռնարկատերերի կուսակցությունը: Քաղաքացիների խմբերի կողմից Թուրքմենստանի նախագահի թեկնածու առաջադրելիս նա պետք Է աջակցություն ստացած լինի ընտրողների առնվազն 10 հազար ստորագրություններով: Թուրքմենստանի նախագահ կարող Է ընտրվել երկրի այն քաղաքացին, որը ծնվել Է Թուրքմենստանում, քառասուն տարին լրացած լինի, տիրապետի պետական լեզվին, նախորդ տասնհինգ տարիներին մշտապես ապրած և աշխատած լինի երկրում:

Հիշեցնենք, որ Թուրքմենստանի գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը այդ պաշտոնը զբաղեցնում է արդեն 15 տարի։ Չնայած պաշտոնապես նա իշխանության է եկել ավելի վաղ՝ 2006 թվականի դեկտեմբերին Սափարմուրատ Նիյազովի մահից անմիջապես հետո, Բերդիմուհամեդովը պետության ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2007 թվականի փետրվարի 14-ին՝ համաժողովրդական ընտրություններից հետո։