Տեխնէ

Apple-ը ներկայացրել է նոր Macbook Air-ը, Macbook Pro-ն և Mac Studio-ն

Apple-ն իր WWDC շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է նոր 15,3 դյույմանոց MacBook Air, Mac Studio նոութբուքները և Macbook Pro անհատական ​​համակարգիչը նոր՝ M2 և M2 Ultra պրոցեսորներով: 

MacBook Air-ն առանձնանում է 15,3 դյույմանոց Liquid Retina էկրանով, նոր M2 պրոցեսորով, մինչև 18 ժամ պահող մարտկոցով և վեց բարձրախոսային ձայնային համակարգով: Նոթբուքն աշխատում է առանց օդափոխիչի, հաստությունը 11,5 մմ է, կշռում է մոտ 1,5 կգ։ MacBook Air-ն ունի MagSafe լիցքավորիչ, երկու Thunderbolt պորտեր՝ աքսեսուարների միացման համար, արտաքին էկրան մինչև 6K լուծաչափ և 3,5 մմ ականջակալների խցիկ՝ բազմակողմանի միացման համար:

15 դյույմանոց MacBook Air-ի գինը M2 չիպով սկսվում է 1299 դոլարից, 13-դյույմանոց M2-ով` 1099 դոլարից, իսկ 13-դյույմանոց MacBook Air-ը M1-ով` 999 դոլարից: Նոթբուքը հնարավոր է պատվիրել այսօրվանից, հունիսի 13-ից այն հասանելի կլինի Apple Stores-ում և լիազորված Apple խանութներում։