Տեխնէ

Tesla-ն Տեխասում 717 մլն դոլար կներդնի գործարանի արդիականացման վրա

Ամերիկյան Tesla ավտոարտադրողը մտադիր է 717 մլն դոլար ծախսել Տեխասի գործարանում լրացուցիչ օբյեկտների կառուցման համար։ Այս մասին գրում Է MarketWatch-ը՝ վկայակոչելով ընկերության փաստաթղթերը։

Tesla-ն ակնկալում է գործարանի մակերեսը ավելացնել 130 հազար քառակուսի մետրով, ինչից հետո ձեռնարկության ընդհանուր տարածքը կհասնի 520 հազար քառակուսի մետրի: Մասնավորապես, կկառուցվի մարտկոցների փորձարկման նոր լաբորատորիա։ Նախատեսվում է նաև ընդլայնել արտադրական տարածքը։

Աշխատանքները կարող են սկսվել արդեն հունվարին և կավարտվեն 2024 թվականի փետրվարին։