Երեքշաբթի, 29 Նոյեմբերի 2022

USD394.31

EUR403.08

RUB6.12

Երևան 1 ℃

Рус Eng

Tesla-ն նվազեցրել է իր էլեկտրոմոբիլների գները Չինաստանում

Տեխնէ

24 Հոկտեմբերի, 17:44

Այս տարվա սկզբից ի վեր ամերիկյան Tesla ընկերությունը առաջին անգամ իջեցրել է Model Y և Model 3 էլեկտրական մեքենաների գները, որոնք հավաքվում են Չինաստանում. այս մասին են վկայում երկրում ընկերության պաշտոնական կայքի թարմացված տվյալները։

Model Y քրոսովերի հիմնական կոնֆիգուրացիայի գինը չինական խանութներում 316,9 հազար յուանից (44,6 հազար դոլար) նվազեցվել է մինչև 288,9 հազար յուան ​​(40,6 հազար դոլար):

Շանհայում Tesla գործարանի կառուցման պայմանագիրը ստորագրվել է 2018 թվականի հուլիսին։ Շանհայի փորձնական ազատ առևտրի գոտու՝ Լինգանգ թաղամասում գտնվող օբյեկտի առաջին փուլն ավարտվել է ընդամենը մեկ տարում՝ մինչև 2019-ի վերջ: Ընդհանուր ներդրումներն այս նախագծում կկազմեն մոտ 7 միլիարդ դոլար:

Շանհայի գործարանը հավաքում է Model 3 սեդանը և Model Y քրոսովերը։ 2020 թվականի հոկտեմբերից չինական արտադրության Model 3-ն արտահանվում է եվրոպական երկրներ, մասնավորապես՝ Դանիա, Շվեյցարիա, Շվեդիա, Իսպանիա, Նիդեռլանդներ և Նորվեգիա։ 2021 թվականին այս ձեռնարկությունում հավաքվել է ավելի քան 484 հազար էլեկտրական մեքենա՝ տարեկան աճը կազմելով 235%։

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան

Գոռ Մադոյան

Պայթյունավտանգ տարածաշրջան. Ալիևը նոր հոխորտանքներ է տեղում և փախչում պայմանավորվածություններից