Տեխնէ

Mercedes-Benz-ը EQE էլեկտրական սեդանի նոր տարբերակ է ներկայացրել

Ընկերությունը գնի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հրապարակել, բայց, հավանաբար, այն կարժենա ավելի քիչ, քան AMG EQS սեդանը, որը վաճառվում է ավելի քան 100․000 դոլարով: Մեքենան հագեցած է AMG Dynamic Plus փաթեթով և ունի բարձրացնող ֆունկցիա։ AMG EQE-ն ավտոարտադրողի էլեկտրական շարքի երկրորդ մեքենան է՝ անցած տարվա սեպտեմբերին ներկայացված AMG EQS սեդանի հաջորդը: 

Երկու մեքենաներն էլ կկառուցվեն Mercedes-ի EVA2 համակարգի հիման վրա, որը հիմք է հանդիսանում EQS-ի, ավելի փոքր EQE-ի և մի քանի SUV մոդելների համար: EVA2-ը նախատեսված է միջին և մեծ մեքենաների համար, մինչդեռ MMA (Mercedes Modular Architecture) դեբյուտը 2025թ․ կլինի էլեկտրական կոմպակտ մեքենաների համար, ինչպիսիք են EQA-ն և EQB-ն:

 

Մեքենայի 328 վոլտանոց մարտկոցն ունի 90.6 կՎտ էներգիայի պարունակություն  և բաղկացած է 10 մոդուլներից, որոնցում, ընդհանուր առմամբ, 360 պարկուճային բջիջներ կան։ Երկակի էլեկտրական շարժիչները առաջարկում են 677  ձիաուժ հզորություն։ AMG EQS-ի շուկայական հիմնական մրցակիցը Tesla-ի  S Plaid մոդելն է։

Mercedes-AMG EQE-ին համալրված է նոր սերնդի էլեկտրամարտկոցներով, ինչի շնորհիվ մեկ ամբողջ լիցքավորմամբ մեքենան կարող է երթևեկել 444-518կմ։ Իսկ արագ լիցքավորման (fast charge) համակարգի շնորհիվ ընդամենը 15 րոպե լիցքավորված մարտկոցը ապահովում է ավելի քան 180 կմ երթևեկություն։