Tesla-ն 2023 թվականի վերջին նախատեսում է սկսել իր էլեկտրական CyberTruck ամենագնացների զանգվածային արտադրությունը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Հոկտեմբերին Tesla-ն հայտարարեց, որ 2023 թվականի կեսերին մեկնարկում է նոր էլեկտրամեքենաների հավաքման վայրի կառուցումը:
Reuters-ի հաղորդմամբ՝ Tesla-ն դեռ չի հրապարակել նորույթի վերջնական գինը և չի ներկայացրել արտադրվող էլեկտրամեքենայի վերջնական տարբերակը։ Ընկերությունը նաև չի հստակեցրել, թե ինչպես են լիցքավորվելու մարտկոցները նոր մոդելում։
2019 թվականի նոյեմբերին ընկերությունն առաջին անգամ ցուցադրեց CyberTruck էլեկտրական ամենագնացը։ Հետո նախատեսվում էր, որ այն մասսայական արտադրության մեջ կմտնի 2021 թվականին, իսկ մեքենայի նախնական գինը կկազմի մոտ 40 հազար դոլար։