«Եվրամիությունը պետք է ավելի ակտիվ աջակցություն առաջարկի Եվրոպայի ավտոարտադրողներին և բաղադրիչների մատակարարներին՝ ստեղծելու իրենց սեփական էլեկտրամեքենաները, որոնք կարող են մրցակցել ԱՄՆ-ի և Չինաստանի արտադրանքի հետ»,-«Les Echos» թերթին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Մակրոնը ափսոսանքով նշել է, որ Եվրոպայում որոշ խոշոր լիզինգային և վարձակալող ընկերություններ անցնում են չինական էլեկտրամեքենաների մեծածախ գնումների։ Նա ընդգծել է, որ եվրոպական արտադրանքի զարգացման համար անհրաժեշտ է հնարավորինս տեղայնացնել էլեկտրամոբիլների բաղադրիչների արտադրությունը՝ օտարերկրյա մատակարարներից կախվածությունից խուսափելու համար։ Որպես օրինակ նա բերել է Գերմանիայի հետ Ֆրանսիայի հանքերում արդյունահանվող լիթիումից մարտկոցների արտադրության գործարանների համատեղ հիմնումը, որոնց առաջին խմբաքանակները կարտադրվեն առաջիկա ամիսներին։