Տեխնէ

2022թ. լավագույն էլեկտրամեքենաները

Ո՞ր նոր էլեկտրական մեքենան է լավագույնը: Ամեն տարեվերջի հանրությունը նորից տալիս է այս հարցը՝ կազմելով բոլոր էլեկտրական և հիբրիդային մեքենաների ցուցակը։ Ստորև ներկայացված մեքենաներից մեկը կդառնա այս տարվա լավագույն էկո-փոխադրամիջոցը։

1. 2022 Հյունդայի Իոնիք 5

Hyundai-ն առաջին անգամ ազդարարեց, որ Ioniq 5-ը յուրահատուկ է լինելու։ Շեշտը դնելով արդյունավետության, 800-վոլտ հզորությամբ լիցքավորման և տնային էներգիայի էկոհամակարգի վրա՝ այս մոդելը ցույց է տալիս համաշխարհային խոշոր ավտոարտադրողի հանձնառությունը՝ վերափոխել իր տրանսպորտային միջոցները:

2. 2021 Լյուսիդ Էյր

Վերջին տարիներին կային կասկածներ, որ Լուսիդը էյրը դեռ հեռու է իրականություն դառնալուց: Բայց ընկերությունը, որն օգնել է գործարկել Formula E-ի երեք սեզոնների մրցարշավները, այժմ, որպես ավելի լայն Lucid Group-ի մաս, բավարար ֆինանսավորում է գտել՝ գործարան կառուցելու, մեքենաների մշակումն ավարտելու և իր առաջատար Air սեդանի արտադրությունը սկսելու համար: The Air-ը ցուցադրում է չտեսնված չափերի փոքր շարժիչ, փոխանցման տուփ և ինվերտորային փաթեթավորում, որոնք բոլորն էլ մշակվել են իրենց իսկ կողմից և նախատեսված են ավելի մատչելի մոդելների համար։ 

3. Մերսեդես-Բենս EQS 2022 թ

Mercedes-Benz-ին էր ժամանակին պատկանում Tesla-ի գրեթե 1/10-ը, և, եթե մի կողմ թողնենք գերմանական հպարտությունը, այն, հավանաբար, վաղուց կարող էր մտնել Model S-ի տիրույթ և հասնել արդյունավետության: EPA սահմանած 350 մղոնն անցնելով՝ այն վերջապես խաղի մեջ է՝ «Մերսեդեսի»-ից ակնկալվող տեխնոլոգիայով, շքեղությամբ և մակարդակով: EQS-ը և՛ S դասի ժառանգության ջահակիր է, և՛ հատուկ EV առավելությունների շահառուն, ինչպիսին, օրինակ, խցիկի ավելի մեծ տարածքն է: 

4. Ռիվիան R1T

Ամբողջովին էլեկտրական առաջին պիկապը, որը նախատեսված է զանգվածային արտադրության համար, այստեղ է, և այն Tesla-ի կամ պիկապների արտադրությամբ հայտնի 3 խոշոր ավտոարտադրողներից չէ: Շատ բարձր գնահատված Rivian ստարտափը մշակել է իր R1T և առաջիկա R1S SUV-ն՝ ազդարարելով նոր դարաշրջան ամենագնացների համար: Նրանց տեսլականը, որը ներառում է լիցքավորման կայանների ցանց և մեքենաների սեփականատերերի սերտ համայնք, ցույց է տալիս համապարփակ մոտեցում, որը տարածվում է մարդու ողջ ապրելակերպի վրա: Բայց R1T-ը՝ իր ապշեցուցիչ ամենագնաց հնարավորություններով, ինտուիտիվ ինտերֆեյսով և աքսեսուարների մեծ քանակով, կարող է ցույց տալ, որ էլեկտրականը սովորական մեքենայից ավելի լավն է:

5. 2021թ. Ֆոլկսվագեն ID.4 Pro S

«Volkswagen ID.4»-ը էլեկտրական փոխադրամիջոցների սերնդի առաջին մեքենան է, որը, նախատեսված լինելով ԱՄՆ շուկայի համար, ուզում է հասանելի լինել «միլիոնավորներին, ոչ թե միլիոնատերերին»: Բազային մոդելի վերջնական գինը մոտ $36․000 է:  ID.4-ը հարմար տարբերակ է ընտանիքների համար շատ առումներով՝ ներքին տարածք, խցիկի ձայնամեկուսացում և տեխնոլոգիական առանձնահատկություններ: