Սպորտ

«Լիվերպուլը» պարտվում է մերսիսայդյան դերբիում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակներում «Էվերթոնը» «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում մրցել է «Լիվերպուլի» դեմ։ Տանտերերը Ջարեդ Բրանթուեյթի և Դոմինիկ Կալվերտ-Լյուինի գոլերի շնորհիվ հաղթել են մերսիսայդյան դերբիում։

Այս պարտությունից հետո «Լիվերպուլը» մնում է մրցաշարային աղյուսկի երկրորդ հորիզոնականում՝ 3 միավորով զիջելով «Արսենալին», իսկ Շոն Դայչի թիմը բարձրանում է 16-րդ հորիզոնական։