Սպորտ

«Մենք կանխազգացում ունենք, որ մրցաշրջանը կավարտենք ֆանտաստիկ». Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է Իսպանիայի առաջնության՝ «Բարսելոնայի» հետ հանդիպման (3:2) շուրջ ծագած վեճերի մասին հարցին․

«Քննարկումները Էլ Կլասիկոյի շուրջ ինձ չի անհանգստացնում: Հիմա մենք այնքան լավ զգացողություններ ունենք, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր շուրջը, ոչ մի կերպ չի ազդում մեզ վրա։ Մենք կանխազգացում ունենք, որ մրցաշրջանը կավարտենք ֆանտաստիկ։ Շրջակայքը մեզ համար ոչինչ չի նշանակում», - Անչելոտիի խոսքը մեջբերում է Madrid Universal-ը։