Սպորտ

Ջոկովիչը Laureus-ի վարկածով տարվա մարզիկ է ճանաչվել

Նովակ Ջոկովիչը Laureus World Sports Awards մրցանակի է արժանացել «Տարվա մարզիկ» անվանակարգում:

Մրցանակը շնորհվում է մարզիկներին և թիմերին 2023 թվականի ձեռքբերումների համար:

Ջոկովիչը հաղթել է «Australian Open»-ում, «Ռոլան Գարոսում» և «US Open»-ում: Նա ռեկորդ է սահմանել «Մեծ սաղավարտի» տիտղոսների քանակով։

Սերբը շրջանցել է ֆուտբոլիստներ Լիոնել Մեսիին և Էրլինգ Հոլանդին, ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենին, ատլետներ Նոա Լայլսին և Արման Դուպլանտիսին: