Սպորտ

«Ինտերը» հաղթում է «Միլանյան դերբիում» և 20-րդ անգամ հռչակվում Իտալիայի չեմպիոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրում «Ինտերը» միլանյան դերբիում 2-1 հաշվով հաղթել է «Միլանին» և հռչակվել Իտալիայի չեմպիոն։ Սիմոնե Ինձագիի թիմից գոլի հեղինակներ են դարձել Աչերբին և Թյուրամը, իսկ Պիոլիի թիմից հաշիվը կրճատել է Տոմորին։ 

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակել է 86 միավոր և առաջնության ավարտից 5 տուր առաջ անհասանելի է դարձել բոլոր մրցակիցների համար` 20-րդ անգամ դառնալով Ա սերիայի չեմպիոն։ «Միլանը» վաստակել է 69 միավոր և երկրորդ տեղում է։

«Ինտերի» կազմում չեմպիոն է հռչակվել նաև Հենրիխ Մխիթարյանը։ Սա Մխիթարյանի առաջին չեմպիոնությունն է Եվրոպայի թոփ-5 լիգաներում: