Սպորտ

Այս տիտղոսը նվիրում եմ բոլոր երկրպագուներին. Մխիթարյան

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Inter TV - ին պատմել է 20-րդ չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո իր էմոցիաների մասին. «Անմոռանալի է, մենք պատմության մեջ ենք մտել: Դեռ խաղից առաջ մենք մտածում էինք, որ կհաղթենք այն, դեռ երկու ամիս առաջ մենք ասում էինք, որ հիանալի կլինի չեմպիոնական տիտղոսը նվաճել դերբիում, և վաու, մենք դա արեցինք:

Ես մտածում էի իմ աշխատանքը կատարելու մասին, և աշխատանքն արդյունք է տալիս: Մենք միասին պատմություն ենք գրել, դա իմ ընկերների արժանիքն է։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր տոնում են մեզ հետ, ժամանակն է միասին նշելու: Մենք ուզում ենք կիսվել այս օրով և այս Սկուդետոյով, տեսնենք, թե երբ կարելի է տոնել: Այս տիտղոսը նվիրում եմ բոլոր երկրպագուներին»,- ասել է Մխիթարյանը։