Սպորտ

«Ռեալը» դրամատիկ խաղում գերկամային հաղթանակի է հասնում «Բարսելոնայի» նկատմամ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում Էլ կլասիկոյի շրջանակում Մադրիդի «Ռեալը» տանը մրցել է «Բարսելոնայի» դեմ։ Նշենք, որ հադիպումը անցել է դրամատիկ պայքարում. «Բարսելոնան» հաշվի մեջ առաջ լինելով երկու անգամ՝ վերջնամասում պարտվել է։

Հանդիպման հաշիվը բացել է Քրիստիանսենը, որը հավասարեցրել է Վինիսուսը։ Երկրորդ կեսում «Բարսելոնային» առաջ է մղել Ֆերմին Լոպեսը, որին «Ռեալը» պատասխանել է Լուկաս Վասկեսի և Ջուդ Բելնիգհեմի խփած գնդակներով։ Ընդգծենք, որ Ջուդը գոլի հեղինակ է դարձել հանդիպման ավելացրած ժամանակում՝ 91-րդ րոպեին։

Այսպիսով հանդիպումն ավարտվել է 3-2 հաշվով հօգուտ «Ռեալի»։

Այս խաղից հետո «Ռեալն» ունի 81 միավոր ու առաջինն է, իսկ «Բարսելոնան»՝ 70 միավորով երկրորդն է։