Սպորտ

Տուխելը կապ է հաստատել «Յունայթեդի» ղեկավարության հետ

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կապ է հաստատել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության հետ․ հայտնում է լրագրող և ինսայդեր Գեորգ Հոլցները:

Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանացի մասնագետը չի մնա «Բավարիայում» և կլքի ակումբը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, ինչպես և նախատեսել էր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տուխելը հայտարարել էր, որ չի մնա «Բավարիայում», նույնիսկ եթե իրեն խնդրեն այդ մասին: Թոմասը մյունխենյան ակումբը գլխավորում է նախորդ տարվա մարտից։ Այդ ժամանակ գերմանացի մասնագետն այդ պաշտոնում անսպասելիորեն փոխարինեց հայրենակից Յուլիան Նագելսմանին։ Տուխելը մյունխենցիների հետ հաղթել է Բունդեսլիգայում 2022/2023 մրցաշրջանում: Պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը, կդադարեցվի արդեն այս ամռանը։