Սպորտ

Պաշտոնական. Յուլիան Նագելսմանը կշարունակի մարզել Գերմանիայի հավաքականը

36-ամյա մասնագետը երկարաձգել է պայմանագիրը Գերմանիայի հավաքականի հետ մինչև 2026 թվականը:

Այս մասին պաշտոնապես հայտարարել Է Գերմանիայի ֆուտբոլային միությունը: Այսպիսով, Նագելսմանը կշարունակի աշխատել թիմի հետ տնային Եվրո-2024-ից հետո: Այժմ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև աշխարհի 2026-ի առաջնության ավարտը, որը տեղի կունենա ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում:

Նագելսմանը Գերմանիայի հավաքականը գլխավորել է նախորդ տարվա սեպտեմբերին։

Ավելի վաղ հաղորդվում էր «Լիվերպուլի» և «Բավարիայի» կողմից մարզչի նկատմամբ հետաքրքրության մասին: