Սպորտ

«Մանչեսթեր Սիթին» ակնհայտորեն մեզնից լավ էր ֆուտբոլ խաղում. Վալվերդե

Ֆեդերիկո Վալվերդեն մեկնաբանել է «Ռեալի»՝ Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակիչ դուրս գալը:

Մադրիդցիները 11 մետրանոցներով հաղթել են «Մանչեսթեր Սիթիին» 1/4 եզրափակչի պատասխան խաղում:

«Մանչեսթեր Սիթին» ակնհայտորեն մեզանից լավ էր ֆուտբոլ խաղում, բայց մենք Մադրիդի «Ռեալն» ենք։ Նրանք կարծում էին, որ մենք մեռած ենք, բայց մենք հաղթեցինք:

Խաղի լավագույն ֆուտբոլիստի իմ մրցանակը պատկանում է բոլորին։ Ես այն կդնեմ հանդերձարանում և կշնորհավորեմ բոլոր նրանց, ովքեր տվել են բոլոր ուժերը», – ասել է «Ռեալի» կիսապաշտպանը: