Սպորտ

Կառլոս Սայնսը կփոխի թիմային գրանցումը

F1TV-ի լրագրող Լոուրենս Բարետտոն հայտարարել է, որ իր աղբյուրների համաձայն՝ Կառլոս Սայնսը, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի կհայտնվի «Կիկ-Զաուբեր»–ում կամ «Ուիլյամս»-ում:

Ֆերնանդո Ալոնսոյի պայմանագրի երկարաձգումը «Աստոն Մարտինի» հետ փակում է Կառլոս Սայնսի տեղափոխության հնարավորությունը:

Աղբյուրները հայտնում են, որ իսպանացու համար ամենահավանական տեղերը շարունակում են մնալ «Ուիլյամսը» և «Կիկ Զաուբերը»: Եթե, իհարկե, «Ռեդ Բուլը» չորոշի նրան կրկին դարձնել Մաքս Ֆերստապենի թիմակիցը»,- գրել է Բարետոն «X»-ի իր էջում:

Հիշեցնենք, որ Audi-ն գնել է Kik-Zauber-ը, և 2026 թվականին այն պաշտոնապես կդառնա գերմանական ընկերության գործարանային թիմը: Ինչ վերաբերում է «Ուիլյամսին», ապա Ալեքս Ալբոնը նրանց հետ պայմանագիր ունի 2025 թվականի համար, այնպես որ, Սայնսը կարող է այնտեղ փոխարինել Լոգան Սարջենտին: