Սպորտ

«Մտնել «Ատալանտայի» պատմության մեջ՝ նույնպես շատ բան արժե». Գասպերինի

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին մեկնաբանել է թիմի ջախջախիչ հաղթանակը «Լիվերպուլի» հետ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում (3:0):

«Շնորհակալություն, սա ակնհայտ և ակնառու արդյունք է «Ատալանտայի» պատմության համար, բոլոր երկրպագուների համար, որոնք նման կրքով են ժամանել Լիվերպուլ: Մենք շատ հպարտ ենք, որ խաղում ենք Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում «Էնֆիլդում», և այդ արդյունքը մեզ հետ կմնա ընդմիշտ: Միշտ չէ, որ հաջողվում է տիտղոսներ նվաճել, բայց երբ կարող ես մտնել այնպիսի ակումբի պատմության մեջ, ինչպիսին մերն է, դա նույնպես շատ բան արժե», - Գասպերինիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։