Սպորտ

Դրամա Մադրիդում. «Ռեալը» և «Սիթին» գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցել է Մադրիդի «Ռեալի» դեմ։ Առաջ անցնելով՝ նշենք, որ գոլառատ խաղում կողմերը չեն պարզել հաղթողին։ 

«Սիթիի» կազմումը հանդիպման հաշիվը բացել է Բերնարդո Սիլվան, որին «Ռեալը» պատասխանել է Կամավինգայի (Ռուբեն Դիաշի ինքնագոլ) և Ռոդրիգոյի գնդակներով։ Երկրորդ կեսում «Սիթին» Ֆոդենի և Գվարդիոլի գեղեցիկ գնդակների շնորհիվ հանդիպման մեջ կրկին առաջ է անցել, որին «Ռեալը» պատասխանել է Վալվերդեի ոչ պակաս գեղեցիկ գնդակով։

Հանդիպումն այսպես էլ ավարտվել է՝ 3-3։ Դիմակայության պատասխան խաղը կկայանա ապրիլի 17-ին։