Սպորտ

Ղազախստանը ցանկություն է հայտնել ընկերական հանդիպում անցկացնել Ռուսաստանի հետ

Ղազախստանում պատրաստ են ընկերական հանդիպում անցկացնել Ռուսաստանի հավաքականի հետ. այս մասին հայտարարել է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ադիլետ Բարմենկուլովը։

«Մենք միշտ հետաքրքրված ենք ընկերական հանդիպումներ անցկացնելով։ Ֆուտբոլը միավորում է ժողովուրդներին։ Այս պահին բանակցություններ չեն ընթանում, բայց մենք այդ հնարավորությունը թողնում ենք բաց։

Մենք կարծում ենք, որ ֆուտբոլը չպետք է կախված լինի քաղաքականությունից, և մեզ մոտ պահպանվում են բարեկամական հարաբերությունները ՌՖՄ-ի հետ։ Անձամբ ես կապ եմ պահպանում նրանց ղեկավարների հետ, և մենք լավ հարաբերություններ ունենք», - ասել է Բարմենկուլովը։