Սպորտ

«Ինտերը» կամային հաղթանակի է հասնում և ամրապնդվում 1-ին հորիզոնականում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իտալական A Սերիայի 31-րդ տուրում միմյանց դեմ մրցել են «Ուդինեզեն» և Միլանի «Ինտերը»: Հանդիպումն ավարտվել է «Ինտերի» հաղթանակով՝ 2:1 հաշվով:

40-րդ րոպեին տանտերերը բացել են հանդիպման հաշիվը կիսապաշտպան Լազար Սամարջիչի ջանքերով: «Ինտերի» կազմում 55-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել էՀաքան Չալհանօղլուն՝ դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում «Ինտերին» հաղթանակ է պարգևել կիսապաշտպան Դավիդե Ֆրատտեզիի դիպուկ հարվածը:

«Ինտերը» այս հաղթանակից հետո վաստակեց 82 միավոր և երկրորդ տեղում գտնվող «Միլանին» գերազանցում են 14 միավորով։ «Ուդինեզեն» 28 միավորով 15-րդ տեղում է: