Սպորտ

Ալեգրին ամռանը կհեռանա Թուրինից

Մասիմիլիանո Ալեգրին, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Յուվենտուսից»:

Ինչպես հայտնել է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում անելով իր աղբյուրներին, Ալեգրիի հեռանալը «Յուվենտուսից» սպասվում է ամռանը: Նա կլքի ակումբը, չնայած նրա հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը:

Ալեգրին «Յուվենտուս» էր վերադարձել 2021 թվականի մայիսին, սակայն այդպես էլ ոչ մի գավաթ չնվաճեց: Այժմ թուրինյան ակումբը զբաղեցնում է Ա Սերիայի աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ առաջատար «Ինտերից» հետ մնալով 20 միավորով: