Սպորտ

«Արսենալը» հաղթում է խոշոր հաշվով և 5+ գոլերի ռեկորդ սահմանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս խոշոր՝ 6-0 հաշվով հաղթել է «Շեֆիլդ Յունայթեդին»։ Սա «զինագործների» արդեն 3 անընդմեջ խոշոր հաշվով հաղթանակն էր։

Այսպիսով, «Արսենալը» ռեկորդ է սահմանել՝ դառնալով անգլիական ֆուտբոլի պատմության մեջ առաջին թիմը, որը արտագնա խաղում 3 անընդմեջ հաղթանակ է տարել 5+ գոլի տարբերությամբ: Ավելի վաղ Միկել Արտետայի թիմը հյուրընկալվելիս հաղթել էր  «Վեստ Հեմին» (6:0) և «Բարնլիին» (5:0):

Նաև վերջին չորս խաղերում «Արսենալը» հաղթել է 21:1 ընդհանուր տարբերությամբ:

27 տուրից հետո «Արսենալը» ԱՊԼ-ում 61 միավորով երրորդն է: Առաջնության առաջատարը «Լիվերպուլն» է (63 միավոր)։