Սպորտ

Պիկեն մեկնաբանել է Մանսանոյի գործողությունները «Ռեալ»-«Վալենսիա» խաղում

Ժերար Պիկեն մեկնաբանել է Խեսուս Խիլ Մանսանոյի գործողությունները «Ռեալի» գոլից առաջ:

Լա լիգայի 27-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղի 99-րդ րոպեին Խիլ Մանսանոյի սուլիչին նախորդել էր Բելինգհեմի խփած գնդակը, որը հաղթական կարող էր լիներ խաղի համար, իսկ խաղն ավարտվել է 2:2 հաշվով:

Դատավորների տեխնիկական կոմիտեն (CTA) սխալ է համարել այս դրվագում դատավորի գործողությունները: Ավելի ուշ նախկին մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսը հայտարարել է, որ Խիլ Մանսանոն հեռացվելու է Լա Լիգայից որոշ ժամանակով:

«Մենք բոլորս արդեն գիտենք այդ մրցավարի մակարդակը։ Նա դա առաջին անգամ չի արել։

Ես հասկանում եմ, որ «Ռեալը» կարող է բողոքել, դա (սուլիչը) պետք է տեղի ունենար շատ ավելի շուտ»։ Ըստ Պիկեի, մրցավարը սխալ չի սուլել, այլ ուշացած է սուլել։