Սպորտ

«Ալաշկերտը» խզել է 5 ֆուտբոլիստների պայմանագրերը

«Ալաշկերտը» երկկողմանի համաձայությամբ խզել է պայմանագրերը 5 ֆուտբոլիստների հետ:

«Մեր թիմում իրենց ելույթները չեն շարունակի Արման Մելիքսեթյանը, Սերգեյ Ռևյակինը, Վահագն Այվազյանը, Ռումյան Հովսեփյանը և Բուրբանո Կաստիլյոն»- ասվում է հաղորդագրությունում:

 «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում վերոնշյալ ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթում հետագա կարիերայում: