Սպորտ

Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանին շնորհվել է դոցենտի կոչում

Շախմատի կանանց միջազգային գրոսմայստեր, տղամարդկանց միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում։

Բարձրագույն որակավորման կոմիտեն հաստատել է Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի գիտխորհրդի՝ Գալոյանին մանկավարժության դոցենտի գիտական կոչում շնորհելու որոշումը։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ԲՈԿ կայքից։

Նշենք, որ Լիլիթ Գալոյանը ավելի քան 10 տարի եղել է շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ՝ ներկայացնելով երկիրը օլիմպիադաներում և միջազգային մրցաշարերում։ Նա Հայաստանի շախմատի կանանց կրկնակի չեմպիոնուհի է։

2007-2020թթ․ շախմատ է դասավանդել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ 2012թ-ից դասավանդում է ՃՇՀԱՀ-ում։ Երկու բուհերի թիմերը Լիլիթ Գալոյանի գլխավորությամբ ճանաչվել են մի շարք միջբուհական անհատական և թիմային մրցաշարերի հաղթողներ և Հայաստանում ու արտերկրում արժանացել մեդալների։