Կատար - 2022

ԱԱ-2022. Սաուդյան Արաբիան սենսացիոն հաղթանակ տարավ Արգենտինայի նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կատարում տեղի ունեցող ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում այսօր մրցեցին Արգենտինայի և Սաուդյան Արաբիայի հավաքականները։ Լատինամերիկացիները սենսացիոն պարտություն(1-2) կրեցին՝ առաջինը իրենք հաշվի մեջ առաջ անցնելով։ 

Հաշիվը բացեց Լիոնել Մեսսին՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։ 48-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սալեհ Ալ Շեհրին, իսկ 53-րդ րոպեին Սալեմ Ալ-Դավսարին սաուդներին առաջ մղեց։ Հանդիպումը այդպես էլ ավարտվեց։ 

Հատկանշական է, որ 1-ին կեսում Արգենտինայի հավաքականը ևս երկու գոլի հեղինակ դարձավ, որը չեղարկվեց WAR համակարգի կողմից։