Սպորտ

Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պաշտոնապես պայմանագիրը խզելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ։ 

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցություններից հետո մենք պայմանավորվեցինք վաղաժամկետ խզել պայմանագիրը։ Ես սիրում եմ «Մանչեսթեր Յունայթեդը» և սիրում եմ երկրպագուներին, դա երբեք չի փոխվի։ Միաժամանակ զգում եմ, որ եկել է նոր մարտահրավերներ փնտրելու ժամանակը։ Թիմին մաղթում եմ հաջողություններ մրցաշրջանի երկրորդ հատվածում և ապագայում»,- ասել է ֆուտբոլիստը։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ 

Հիշեցնենք, որ Ռոնալդուն սկանդալային հարցազրույց էր տվել աշխարհահռչակ լրագրող Պիրս Մորգանին՝ հայտարարելով, որ սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո ակումբում առաջընթաց չկա և որ իրեն դավաճանված է զգում։