Սպորտ

«Մանչեսթեր Յունայթեդն» ու Ռոնալդուն խզել են պայմանագիրը․ պաշտոնական

«Մանչեսթեր Յունայթեդը» փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 

Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին՝ «Օլդ Թրաֆորդում» ունեցած հսկայական ներդրման համար։  346 հանդիպումներում պորտուգալացին խփել է 145 գոլ։ Ակումբը հաջողություն է մաղթել նրան և իր ընտանիքին ապագայում:

Նշվում է նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդում» բոլորը կենտրոնացած են Էրիկ տեն Հագի գլխավորությամբ թիմի առաջընթացը շարունակելու և միասին աշխատելու վրա՝ խաղադաշտում հաջողության հասնելու համար:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն սկանդալային հարցազրույց էր տվել աշխարհահռչակ լրագրող Պիրս Մորգանին՝ հայտարարելով, որ սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո ակումբում առաջընթաց չկա և որ իրեն դավաճանված է զգում։