Մխիթարյանը կոչ է անում բոլոր ղեկավարներին խաղաղություն ապահովել աշխարհի բոլոր անկյուններում, այդ թվում՝ հայ երեխաների համար
ԿԱՏԱՐ - 2022
20 Նոյեմբերի 2022, 16:53
«Ինտերի» կիսապաշտպան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Յուրաքանչյուր երեխա ծնվելու պահից ի վեր խաղաղ աշխարհում ապրելու իրավունք ունի: Այսօր՝ Երեխաների համաշխարհային օրը, միավորվենք և միասին կոչ անենք բոլոր ղեկավարներին խաղաղություն ապահովել աշխարհի բոլոր անկյուններում, այդ թվում՝ հայ երեխաների համար»:
