Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունից մեկ օր առաջ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին միաժամանակ իրենց Ինստագրամյան էջում տեղադրել են լուսանկար, որում լեգենդար ֆուտբոլիստներին միավորել է մեկ այլ մարզաձև՝ շախմատը։
Նկարին կից գրված է․ «Հաղթանակը հոգեվիճակ է»։ Րոպեների ընթացքում լուսանկարն ունեցել է միլիոնավոր հավանումներ։ ԼՄ-ները հայտնում են, որ ֆուտբոլիստների «միավորման» առիթը Louis Vuitton-ի գովազդային հոլովակում նկարահանումն է։