Սպորտ

Արսեն Զախարյանը չի տեղափոխվի «Չելսի»

Մոսկվայի «Դինամոն» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, ըստ որի հայազգի Ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը կշարունակի մրցելույթները մոսկովյան թիմում։ 

«Օգոստոսի 25-ին ՖԱ «Դինամոն» առաջարկ է ստացել անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբից՝ կիսապաշտպան Արսեն Զախարյանի տրանսֆերի վերաբերյալ։ Աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկի հետաքրքրությունը մեր ակումբային ակադեմիայի ֆուտբոլիստների նկատմամբ «Դինամոյի» պատանի ֆուտբոլիստների մարզման որակի և Արսենի խաղային առաջընթացի բարձր գնահատականն է։

Մի քանի օր շարունակ առարկայական բանակցություններ էին ընթանում «Դինամոյի» և «Չելսիի» միջև, որոնցում մեր ակումբը կառուցողական դիրք գրավեց։ Սակայն մի շարք տեխնիկական պատճառներով, որը մեր վերահսկողության սամաններից դուրս էր, հնարավոր չէ ամառային տրանսֆերային այս պատուհանի ընթացքում ֆուտբոլիստի տեղափոխությունը։ Այնուամենայնիվ, մեր ակումբը բաց է մնում առաջարկների համար, որոնք կհամապատասխանեն «Դինամոյին» և ֆուտբոլիստին։ Այս պահին որոշվել է, որ Արսենը կշարունակի հանդես գալ «Դինամոյում»,- ասված է հայտարարությունում։