Սպորտ

Հայ մրցավարները կսպասարկեն աշխարհի առաջնության հանդիպում

Սեպտեմբերի 1-ին Իսրայելի Նես Ցիոնա քաղաքում կկայանա Կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության 2023 որակավորման փուլի Իսրայել-Բուլղարիա հանդիպումը։

Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, խաղը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը՝ Արաքսյա Սարիբեկյանի գլխավորությամբ։

Նրան կօգնեն Լիանա Գրիգորյանը և Քրիստինե Գրիգորյանը։ Հանդիպման չորորդ պաշտոնյան է Սոֆիկ Թորոսյանը։