Սպորտ

«Երևանը» 8:4 հաշվով հաղթեց «Լոնդոն Հելվեցիային»

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի շրջանակում օգոստոսի 27-ին կայացած վերջին խաղում «Երևանը» մրցեց անգլիական «Լոնդոն Հելվեցիայի» հետ: Հայաստանի չեմպիոնը առավելության հասավ մրցակցի նկատմամբ 8:4 հաշվով:

 

«Երևան» - «Լոնդոն Հելվեցիա»՝ 8:4 (2:1) 

Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլիակադեմիա

Գոլերը՝  Մելիքյան, 01'31'', 35'39'' Ռիբեյրո, 06'10'', Դերմենջյան, 10'05'', Մաշումյան, 22'21'', Մորեյրա, 27'42'', 39'56'', Սարգսյան, 31'02'', Լուկաս Ֆեռաս, 34'15'' (6մ), Թումբարյան, 34'36'', 34'56'', Գալստյան, 39'47''

 

«Երևան»  

Մեկնարկային կազմ՝ 12. Էմին Ղարաբեքյանս, 5. Գեղամ Թումբարյան, 9. Ռաֆիկ Մելիքյան, 15. Դավիթ Ասլանյան, 23. Արթուր Պատատյան

Փոխարինողներ՝ 1. Արթուր Մկրտչյան, 16. Արտյոմ Զաքարյան, 6. Գոռ Սարգսյան, 7. Արմեն Դավիդյան, 8. Արամ Սարգսյան, 10. Սարո Գալստյան (ա), 11. Գարեգին Մաշումյան, 17. Խաչատուր Միքայելյան, 19. Միհրան Դերմենջյան,

Գլխավոր մարզիչ՝ Անատոլի Բադրետդինով

 

«Լոնդոն Հելվեցիա»

Մեկնարկային կազմ՝ 1. Լահոզ Դիմար, 6. Իվան Ջու (ա), 8. Լիամ Պալֆրիման, 10. Լուկաս Ֆեռաս, 12. Դեներսոն Էնրիկե Ֆերնանդես Մորեյրա

Փոխարինողներ՝ 20. Կոնրադո Լուիս Գառիդո Ֆերնանդես Դե Վերա, 3. Վինիսիուս Ռանգել Սամպայո, 5. Էդուարդո Անտոնիո Տիջերին Լոպես, 7. Լեանդրո Ինասիո Դե Պայվա, 9. Կամիլո Ռեստրեպո, 11. Կլաուդիո Ռիբեյրո, 14. Տիագո Բրագա

Գլխավոր մարզիչ՝ Էնրիկո Կառլոս Գիլյեն Ալոնսո

 

Օրվա մյուս խաղում լատվիական «Պետրո-վ-ը» 8:1 հաշվով առավելության էր հասել ջիբրալթարական «Եվրոպայի» նկատմամբ:

Այսպիսով, C խմբի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը հետևյալն է. 1-ին տեղը 6 միավորով գրավեց «Պետրո-վ-ը» (Լատվիա), նույնքան միավոր ունեն 2-րդ տեղը զբաղեցրած «Լոնդոն Հելվեցիան» (Անգլիա) և 3-րդ տեղում գտնվող «Երևանը», իսկ մրցաշարային աղյուսակը առանց միավորի եզրափակեց «Եվրոպան» (Ջիբրալթար):