Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հերթական հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում:
Դուբայում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի Probellum պրոմոութերական ընկերության մրցաշարում Հովհաննես Բաչկովը մենամարտի 8-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է 39-ամյա արգենտինացի Կրիստիան Կորիային։