Շաբաթ, 30 Սեպտեմբերի 2023

USD396.89

EUR416.50

RUB3.99

Երևան 11 ℃

Рус Eng

Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը մոտեցան ավարտին

Սպորտ

20 Փետրվարի 2022, 21:34

ՄՕԿ նախագահ Թովմաս Բախը պաշտոնապես փակված է հայտարարել Պեկինում ընթացող 2022թ․ ձմեռային Օլիմպիական խաղերը։ 

Օլիմպիադայի բացման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 4-ին։ Խաղերում խաղարկվել է մեդալների 109 հավաքածու։ Ըստ ՄՕԿ-ի դասակարգման՝ ծրագրում ընդգրկված էին յոթ մարզաձևեր։ 

Մեդալային հաշվարկում հաղթող է ճանաչվել Նորվեգիայի հավաքականը, որը նվաճել է 16 ոսկե, ութ արծաթե, 13 բրոնզե մեդալ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Գերմանիայի հավաքականը (12-10-5), երրորդը՝ Չինաստանի թիմը (9-4-2): Մրցանակների ընդհանուր քանակով առաջինը նորվեգացիներն էին (37), երկրորդը՝ ռուսները (32), երրորդը՝ գերմանացիները (27)։

Նորվեգիայի հավաքականը մեկ խաղերում ոսկե մեդալների քանակով սահմանել է ձմեռային Օլիմպիական խաղերի ռեկորդ։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը