Միքայել Միքայելյանը 61-րդն է Պեկինում
Սպորտ
11 Փետրվարի 2022, 21:20
Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի դահուկավազքի տղամարդկանց 15 կմ դասական ձևում 99 մարզիկների շարքում Միքայելյանը 61-րդն է: Նա մրցատարածությունը հաղթահարեց 43:09.1 արդյունքով:
Այս մրցատարածությունում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Ֆինլանդիայի ներկայացուցիչ Լիվո Նիսկանենը (37:54.8 արդյունք): Երկրորդը ՌԴ-ն ներկայացնող Ալեքսանդր Բոլշունովն է, իսկ եռյակը եզրափակում է Յոհաննես Կլայբոն: Միքայելյանի համար Օլիմպիական խաղերն այսքանով ավարտված են: Նա փետրվարի 21-27-ը կմասնակցի աշխարհի երիտասարդների առաջնությանը, որտեղ մեծ ակնկալիքներ կան հայ մարզիկից:
Հետևեք մեզ Telegram-ում