Տեսակետ

Իսկական թուրքերն էլ են սգում Դարիա Դուգինայի մահը

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ոչ միայն Ապշերոնի ֆեյքերը, այլև իսկական թուրքերն էլ են սգում Դարիա Դուգինա/Պլատոնովայի մահը։ Թուրքական «Վաթան» կուսակցությունը պաշտոնական ցավակցություն է հայտնել Դուգինին՝ ի դեմս նրանց ընդգծելով ռուս-թուրքական բարեկամությունը։ Այս ամենը տեղադրում եմ՝ ցույց տալու համար, թե որքան խորքային են եղել մեր շուրջ պրոցեսները վերջին 25 տարում, և որ տարեց-տարի, օրեցօր մեզ խեղդած ստրատեգիական եռանկյունին ու դիսբալանսը մեկ օրում կամ մեկ մարդու շնորհիվ չի եղել։ Այս ամենի կողքին հայկական քաղաքական մտքի սնանկությունն ու «մեկ մեղավորի» կոնցեպտը մեկ այլ աղետ է...
Թե բա՝ «Հայաստանը սադրեց պատերազմը, կորցրեց «դաշնակիցներին», Սոռեսը, Նիկոլը...»։