Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. Radar Armenia-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
«Տարածված տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով)»,-ասացին կոմիտեից։
Հիշեցնենք՝ երեկ գլխավոր դատախազությունն Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի մասին հաղորդումն ուղարկել էր քննչական կոմիտե։ Իրազեկ քաղաքացիների միավորումը հոկտեմբերի 25-ին գլխավոր դատախազություն էր ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար Արշակ սրբազանի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։