Գլխավոր դատախազությունն Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի մասին հաղորդումն ուղարկել է քննչական կոմիտե. Radar Armenia-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից։
«Ուղարկվել է քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար»,-ասացին դատախազությունից։
Հիշեցնենք՝ Իրազեկ քաղաքացիների միավորումը հոկտեմբերի 25-ին գլխավոր դատախազություն էր ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար Արշակ սրբազանի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։