Հասարակություն

Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար

Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 29-ից 30-ը։

Բացահայտվել է 163 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝

  • 70 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 6 դեպք՝ խարդախության,
  • 5-ական դեպք՝ շորթման, անհետաձգելի միջամտության որոշում չկատարելու,
  • 4 դեպք՝ հոգեկան ներգործունեության,
  • 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
  • 2 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու։

Բացահայտվել է նաև կողոպուտի, բնակարանային գողության, խուլիգանության, կաշառակերության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սառը զենքի հայտնաբերման և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • 5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1 դեպք՝ սպանության փորձի,

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 1 մարդ մահացել է․ 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական