Հասարակություն

«Հաշվարկ չի արվում, թե ինչ վնաս կրեց պետությունը կառավարության անհետևողականության արդյունքում». վարչապետ

Կառավարության և քաղաքականությունների հետևողականությունը շատ կարևոր է նաև այդ քաղաքականությունների արդյունավետ իրականացման տեսանկյունից. հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ շատ դեպքերում որոշումն ընդունվում է, նախատեսվում է ուժի մեջ մտցնել ինչ-որ ժամկետում, բայց մինչ այդ որոշում են հետաձգել. «Սա այն դեպքերից է, երբ երբեք չի արվում հաշվարկ՝ ինչ վնաս կրեց պետությունը կառավարության քաղաքականությունների անհետևողական լինելու պատճառով»։

Նա նշել է, որ պետք է որոշումների վրա երկար մտածել, բայց դրանք կայացնելուց հետո իրագործվեն։