Հասարակություն

31 քաղաքացի տարվել է ոստիկանություն

31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու` իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելու համար․ այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, թե վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց։ «Կիրանցում ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը»,– հայտնել էր նա՝ նշելով, որ բերման ենթարկվածների թվում նաև անչափահասներ են։