Հասարակություն

Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր

էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը, ինչպես նաև Հայաստանում ՌԴ առևտրական ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։

Քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, արտահանումների արդյունավետ իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների կազմակերպմանը, առաջացող խնդիրներին և հնարավոր լուծումներին։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության խթանման, գործարար կապերի ամրապնդման թեմաների վերաբերյալ։

Կարևորվել է թվայնացման և կիբերանվտանգության ոլորտում հարաբերութունների խորացումը։