Հասարակություն

Փոփոխություններ Գյումրիի ասֆալտապատման վարկային համաձայնագրում

Կառավարությունը Գյումրիի ճանապարհների ասֆալտապատման համար վարկային միջոցների համաձայնագրում նախատեսում է փոփոխություններ։ Կառավարության հաստատմանն է ներկայացվել ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 2 համաձայնագիրը, որով կնախատեսվի 2.72 մլն եվրո արժողությամբ նոր՝ Դ տրանշ՝ ուղղված Գյումրու Անի և Ավստրիական թաղամասերում իրականացվելիք աշխատանքների համաֆինանսավորմանը: 

Միևնույն ժամանակ, վարկային համաձայնագրում կատարվել է մեկ այլ փոփոխություն, որով վարկի բոլոր տրանշների վերջին հասանելիության ժամկետ է սահմանվել 2028թ. նոյեմբերի 28-ը։