Հասարակություն

Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ

Երևանում այսօր իրականացված ակցիայի ընթացքում, ընդհանուր առմամբ, բերման է ենթարկվել 13 քաղաքացի, Radar Armenia-ն տեղեկացել է ՆԳ նախարարությունից։ 

Ակցիայի մեկ մասնակից բերման է ենթարկվել Հանրապետության հրապարակից, ևս 12-ը՝ Իսակովի պողոտայից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար (Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։